|
Article on other languages:
|
Վիքիփեդիան Վեբային հիմքով ազատ բովանդակությամբ հանրագիտարան է, որը խմբագրվում և համալրվում է հանրային կամավոր և ազատ ուժերով և ազատորեն կարող է ընթերցվել և օգտագործվել անվճար։ 2007 թվականի սեպտեմբերին այն ուներ 253 անկախ լրիվ առանձին լեզվական տարբերակներ, որոնց իրականացման հովանավորը Վիքիմեդիա Հիմնադրամ հասարակական հիմնադրամն է։ Ավանդական հանրագիտարանային հոդվածների հետ մեկտեղ կան նաև ալմանախ, թերթեր և ներկա իրադարձություններ թեմաներ։ Վիքիփեդիան ներկայումս Համացանցում ամենահաճախ այցելվող տեղեկատվական կայքերից մեկն է։ Օրական ամբողջ աշխարհից գրեթե 80 միլիոն մուտք է լինում այս կայքը։ Վիքիփեդիան պարունակում է մոտավորապես 8.29 միլիոն հոդվածներ, որոնցից ավելի քան 2,000,000 պատկանում են անգլերեն տարբերակին։ Հանրագիտարանը սկսեց գործել որպես փորձագետների կողմից գրվող Նուպեդիա հանրագիտարանի շարունակությունը 2001 թվականի հունվարի 15-ից։ Հանրագիտարանը աշխատում է վիքի համակարգչային ծրագրով և ունի բազմաթիվ քույր նախագծեր, ինչպիսիք են օրինակ Վիքիդարանը և Վիքիգրքերը։ Վիքիփեդիան գնահատվում է անվճար լինելու, ազատության և մատչելիության, թեմաների հսակայական բազմազանության և հիրավի մանրամասն տեղեկությունների համար։ Վիքիփեդիան քննադատում են ավանդական հանրագիտարանի համեմատ արժանահավատության պակասի համար, en:systemic bias, և ավանդական հանրագիտարանային թեմաների վերաբերյալ հոդվածների թերությունների համար։ Այս կայքը նաև հսկայածավալ փորձարարական դաշտ է en:discourse այսպես կոչված սոցիալական գիտությունների բնագավառում ազատ քննարկումների համար։ Ազատ ու մատչելի հանրության գաղափարը, մի հանրության, որը միավորված է տեխնոլոգիայով, որտեղ հետզհետե մեծանում են հաղորդակցվող տեղեկությունների ծավալները, ակտիվորեն հոդվածներ են գրվում և քննարկվում ու ազատորեն տրամադրվում են համաշխարհային հասարակությանը, այս առանձնահատկությունները Վիքիփեդիան դարձնում են բացառիկ մի երևույթ ոչ միայն որպես հանրագիտարան բայց նաև որպես ինֆորմացիոն ռեսուրսների մի աննախադեպ աղբյուր։ Այդուհանդերձ, շնորհիվ հենց այն հանգամանքի, որ այն բաց է յուրաքանչյուր գրել ցանակցողի համար և կարող է ազատորեն խմբագրվել ընթերցողների կողմից, հոդվածների արժանահավատությունը ըստ էության կախված է գրողի պատասխանատվությունից և բարեխղճությունից և Վիքիփեդիա համայնքը անդադար աչալուրջ պիտի լինի վանդալիզմի հնարավոր դեպքերը կանխարգելելու և սուբյեկտիվ տեսակետներից խուսափելու համար։ Վիքիփեդիայի արժանահավատությունը հաճախ է կասկածի տակ առնվում, հենց այդ պատճառով, որ հոդվածների բովանդակությունը կարող է ազատորեն խմբագրվել ցանկացողների կողմից, իսկ դա կարող է հանգեցնել որոշակի անճշտության և ոչ բավարար խորությամբ հետազոտված բովանդակության։ Վանդալիզմը մշտական խնդիր է, թեև ի պատիվ համայնքի պետք է ասել, որ այն սովորաբար բացահայտվում ու վերացվում է մի քանի րոպեների ընթացքում։
Ազատ խմբագրումՎիքիփեդիայի բովանդակությունը ստեղծում են օգտագործողները։ Ցանկացած և յուրաքանչյուր այցելու կարող է խմբագրել Վիքիփեդիայի հոդվածները, և շատերն են այդպես անում, թեև կարելի է ասել որ բոլոր խմբագրումների գրեթե կեսը կատարվում է օգտագործողների ընդամենը 2.5%-ի կողմից։ Էջերը միշտ կարելի է խմբագրել, այնպես որ ոչ մի հոդված ըստ էության երբեք «վերջնական» կամ «ավարտված» չի լինում։ Բոլոր խմբագրումների 18%-ը արվում է չգրանցված, անանուն խմբագիրների կողմից։ Այն խմբագիրների համար, ովքեր չեն գրանցվել օգտագործողի անվան փոխարեն օգտագործվում է նրանց en:IP address–ը, որը ըստ էության որոշակի թվային կոդ է, և մեծ ցանկության դեպում վերծանելի է։ Սակայն Վիքիփեդիան այնպես է ծրագրված, որ սովորաբար արգելք է դնում en:open proxies չգրանցված խմբագրումների վրա։ Հատկապես մեծ լեզվական կայքերում, ինչպես օրինակ անգլերեն, գերմաներեն, ճապոներեն, որտեղ օրական մի քանի հազար նոր հոդված է հայտնվում և անհնար է բոլորը հատ-հատ ստուգել, խմբագրել և կանխել վանդալիզմի փորձերը։ Միևնույն ժամանակ, հավանականությունը շատ քիչ է, որ կարող են լինել այդպիսի փորձեր գրանցված օգտագործողների կողմից։ ՀեղինակներըՎիքիփեդիայում օգտագործողների բազմաթիվ շերտեր կան։ Ըստ էության, ինչպես նշվեց, յուրաքանչյուր օգտագործող կարող է նաև խմբագրել հոդվածները տարբեր եղանակներով, ընդ որում մյուս բոլորի հետ հավասար իրավունքներով և պայմաններով։ Սակայն Վիքիփեդիայում կան նաև ադմինիստրատիվ պաշտոններ։ Նրանց կոչում են սիսօփներ կամ ադմինիստրատորներ։ Ամենաստորին կարգի ադմինիստրատորներին ընտրում են հենց օգտագործողների համայնքները և նրանց իրավասություն է տրվում փակել կամ ջնջել ամբողջական էջեր, արգելք դնել որոշակի օգտագործողների մուտքի վրա՝ անշուշտ ուղղորդվելով ծրագրի վարած քաղաքականությամբ կամ օգտագործողների համայնքի ընդհանուր համաձայնությամբ։ Ավելի փոքրաթիվ են Վիքիփեդիա ծրագրի ընթացքը ղեկավարող բյուրոկրատները, որոնք կարող են նոր սիսօփներ նշանակել, հետո գալիս են ստյուարդները, որոնք իրենց հերթին բազմաթիվ մակարդակներում գործող բյուրոկրատներ են, ապա՝ դևելոփերները, ովքեր պրոֆեսիոնալ ծրագրավորողներ են և կարող են մտնել ծրագրի ծրագրային ապահովման ֆայլեր։ Խմբագրումը կարող է կատարվել նաև ավտոմատացված կամ կիսաավտոմատացված փոքրիկ ծրագրերի միջոցով։ Ներքին քաղաքականությունըՎիքիփեդիայի մասնակիցները (Վիքիփեդիացիները) պահպանում և պարտադրում են մյուսներին մի քանի սկզբունքային մոտեցումներ.
Ուրիշների գրած հոդվածներում խմբագրումներ անելիս անպայման լրացրեք "խմբագրումի ամփոփ նկարագրությունը"։ Դա կօգնի հեղինակին հետևել ձեր կատարած խմբագրումների բնույթին։ Չեզոք տեսակետՎիքիփեդիան կառուցվում է այն գաղափարի հիման վրա, որ նրա բոլոր հոդվածները պետք է գրվեն չեզոք տեսակետից։ Չեզոք տեսակետ նշանակում է գաղափարներն ու փաստերն արծարծել այնպես, որ շարադրման հետ կարողանան համաձայնվել և՛ համակարծիք և՛ տարակարծիք կողմերը։ Անշուշտ, բացարձակ համաձայնությունը անհնարին է։ Աշխարհում կան այնպիսի գաղափարախոսներ, ովքեր երբեք չեն համաձայնվի որևէ մեկի կարծիքի հետ՝ շարունակելով անգամ ուժով պնդել սեփական կարծիքի բացարձակ և անվերապահ ճշտությունը։ Սակայն Վիքիփեդիան կոչ է անում որդեգրել գրելու այնպիսի ոճ, որն ընդունելի լինի ըստ էության ռացիոնալ մտածելակերպ ունեցող բոլոր մարդկանց համար։ ՎիճաբանություններըՎիքիփեդիայի հոդվածները երբեմն դառնում են «խմբագրական պատերզամների» առարկա, երբ նախանձախնդիր հեղինակները ջնջում կամ անխնա փոխարինում են մյուսների ներդրումները իրենց հոդվածներում։ Օրինակ en:Red Herring հոդվածը, (այսինքն «կարմիր հարինգ» - հարինգը նիհարիկ բայց շատ համեղ օվկիանոսային ձկնատեսակ է)en:October 2004 –ին դարձավ ագլերեն Վիքիփեդիայի/en:English Wikipedia ամենաշատ խմբագրված հոդվածը, որի մեջ խմբագրումների թիվը նույնիսկ ավելի շատ էր, քան այնպիսի թեմաների նվիրված հոդվածներում, ինչպես en:George W. Bush/ Ջորջ Բուշ, en:John Kerry/ Ջոն Քերրի, en:Sexual slang/Սեռական սլենգ, en:Jesus/Հիսուս, en:Jew/հրեա, en:Adolf Hitler/Ադոլֆ Հիթլեր, en:Recent deaths/Մահախոսականներ և en:Saddam Hussein/Սադդամ Հուսեյն։ ՎանդալիզմըՎիքիփեդիայում ազատ խմբագրելու հնարավորությունը վայրագության թիրախ է դառնում, ինչն արտահայտվում է անիմաստ կամ դիտավորյալ սխալ գրառումներով։ Շատ հաճախ վայրագության թիրախ են դառնում հանրահայտ գրառումները, թեպետ ցանկացած գրառում կարող է վայրագության թիրախ դառնալ։ Վայրագությունը հիմանականում կայանում է գրառության վերացումով կամ այն փոխարինելով անիմաստ հայտարարությամբ, երբեմն էլ լկտիությամբ։ Նման հայտարարություններ կարելի է ուղղել՝ մտնելով հոդվածի պատմության բաժինն ու ընտրելով նախքան վայրագությունը կատարված տեքստը, ապա՝ սեղմելով խնայել։ Վիքիփեդիայի սկզբունքներից են գրառումների պահպանումն ու վայրագության հետևանքից նրանց վերանորոգումը։ Վայրագության միջոցները տարբեր են, սակայն սովորաբար այն կարելի է չեզոքացնել րոպեների ընթացքում։ Վիքիփեդիայի աշխատություններից մեկում, Վիյեգասը, Ուաթնբերգը և Դեյվը (2004) գտել են ուղղումներ կատարելու միջին տևուղությունը 1.8 օր, որը միջինը կազմում է 1.7 րոպե, մինչ–դեռ վայրագությնունը տևել է 7.7 օր, որը միջինը կազմում է 2.8 րոպե։ Հակառակ նախորդին, «ամբողջ ցանկը» ուղղելու համար օգտագործվել է 22.3 օր, որը միջինը կազմում է 90.4 րոպե։ Հետազոտողներից Մարտին Ուաթնբերգը The Wall Street Journal թերթում ասել է. «Մենք զարմանում ենք վայրագությունները տեսնելիս, սակայն նույնքան զարմանում ենք, թե որքան արագ դրանք ուղղվեցին»։ Որակի վերահսկումըՎիքիփեդիացիները բարձր որակ ստանալու համար ստեղծել են մի քանի ազատակամ կոմիտեներ և միջոցներ։ Օրինակ՝ ծավալուն հոդվածների վերագրման համար անհրաժեշտ է միասին համագործակցել։ Նման աշխատությունների վրա կարելի է ամբողջ համայնքով աշխատել և քվեարկության միջոցով որոշել լավագույն տեքստը։ Բարձրորակ հոդվածները կարելի է նշանակել «առանձնահատուկ հոդված» (featured article), այնուհետև, դրանցից յուրաքանչյուրը վերաքննելով, ընտրել այն տարբերակը, որն առանձնանում է չեզոքությամբ, ըմբռնելիությամբ, վկայակոչումներով և հստակությամբ։[4] (http://en.wikipedia.org/wiki/Wikipedia#fn_Collaborate) Ազգային լեզուներով վիքիփեդիաներWikipedia currently encompasses 197 language editions, not all of which are active. Its five largest editions are, in descending order, English, Deutsch (German), Nihongo (Japanese), Français (French) and Svenska (Swedish). In total, Wikipedia editions have 1.3 million articles. The creation of a new language edition (http://meta.wikimedia.org/wiki/How_to_start_a_new_Wikipedia) generally requires only a number of willing contributors and developer efforts to translate interfaces and setup software. However, Wikimedians have debated the creation of language editions on grounds of number of speakers.
See also Complete list of language Wikipedias available (http://meta.wikimedia.org/wiki/Complete_list_of_language_Wikipedias_available), Official article count of all Wikipedias (http://en.wikipedia.org/wikistats/EN/TablesArticlesTotal.htm). ՔննադատությունՀիմնական բաժին՝ Վիքիփեդիայի Քննադատումը Վիքիփեդիան քննադատվել է զգալի պակասների, հուսալիության, ըմբռնելիության և անհիմնավորվածության մեջ։ Գրադարանավարերը և հանրագիտարանի խմբագրերը վկայակոչման համար այն համարում են որպես սահմանափակ ծառայություն կամ ընդանհրապես ոչնչություն։ Քննադատների կարծիքով ազատ խմբագրումը Վիքիփեդիան դարձնում է ոչ հուսալի աշխատություն։ «Դը Գարդիան»–ի հետ հարցազրույցում, գրադարանավար Ֆիլիպ Բրադլին ասաց, որ նա չի օգրագործի Վիքիփեդիան և «համոզված է, որ այլ գրադարանավարերը նույնպես չեն օգրագործի այն։ Հիմնական խնդիրը անհիմն տեղեկարվությունն է։ Տպագրվող աշխատություններ հեղինակները պետք է համոզված լինեն իերնց մեջբերած տեղեկատվության հուսալիության մեջ, քանզի այն նրանց ապրուստի միջոցն է, ոչ թե սրա նման, որը դուրս է գալիս լուսամուտից։ Բրիտանիկա հանրագիտարանի գլխավոր խմբագիրը մնապաես նշեց որ «Վիքիփեդիայի նաղադրյալ բարելավումը կկատարելագործի այն։ Այդ նախադրյալը ամբողջովին հաստատված չէ»։ [5] (http://en.wikipedia.org/wiki/Wikipedia#fn_Who) Բանավեճում՝ Վիքիպեդիան որպես ակադեմիական աղբյուր, Բոյդը կարծում է որ «[ա]յն երբեք հանրագիտարան չի լինի, սակայն այն կարող է պարունակել ծավալուն գիտելիքներ այլ նպատակների համար։ [6] (http://en.wikipedia.org/wiki/Wikipedia#fn_Boyd) Քանի որ Վիքիփեդիան գրվում է կամավորների բնավորությամբ, հետևաբար երբեմն այն համարվում է անըմբռնելի։ Բրիտանիկա հանրագիրատանի գլխավոր խմբագիր Դեյլ Հոյբերգի կարծիքով՝ «մարդիկ գրում իրենց հետաքրքրող թեմաների մասին և հետևաբար շատ այլ թեմաներ ուշադրության չեն առնվում, իսկ լրատվության նյութերը առավել ուշադրության են առնվում։ Օրինակ Ֆրանցիս փոտորիկի մասին 5 անգամ ավել էջ տեղեկատվություն կա քան Չինական արվեսի մասին։ Իսկ Coronation Steet–ի (Թագադրման Փողոցի) նախաբանը երկու անգամ ավել է քան Թոնի Բլեյրի մասին հոդվածը։» [7] (http://en.wikipedia.org/wiki/Wikipedia#fn_Who2) Տեխնիկական հարցի քննադատման մեջ Վիքիփեդիան համարվում է «Գուգլ Բոմբ», որը խանգարում է փնրտող միջոցներին իր բազմազան կապերով։ Փնտրվող նյութերի պատասխաններում Վիքիփեդիայի հոդվածները երբեմն կլինեն առաջնակարգ։ Քույր նախագծերՎիքիփեդիան ունի հետևյալ քույր-նախագծեր որոնք Վիկիմեդիայի ընտքնիքի մաս են կազմում
Չնայած կան բազմաթիվ այլ նախագծեր որոնք աշխատում են Վիքի-սկզբունքով և կարող են օգտագործել նույն Մեդիավիքի ազատ ծրագրային ապահովումը, և արտաքնապես շատ նման լինել նշված նախագծերին, նրանք չեն պատկանում Վիքիմեդիայի հիմնադրամին։ Նյութերը վերցված են
Առաջարկվում է ընթերցել նաև• Wikipedia: Introduction (http://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Introduction) • Wikipedia: Frequently Asked Questions (http://en.wikipedia.org/wiki/Wikipedia:FAQ) • Wikipedia: Press releases (http://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Press_releases) • Wikipedia: Size comparisons (http://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Size_comparisons) • Wikipedia: Statistics (http://en.wikipedia.org/wikistats/EN/Sitemap.htm) • Wikipedia: Why Wikipedia is not so great (http://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Why_Wikipedia_is_not_so_great)
|
This article is from Wikipedia. All text is available under the terms of the GNU Free Documentation License.